Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչներին Ղարաբաղ տեղափոխելու կապակցությամբ

Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ զրույցում մտահոգություն է հայտնել ահաբեկիչներին Ղարաբաղ տեղափոխելու կապակցությամբ
13.10.2020 | 21:04

ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների տեղափոխման տեղեկություններով, երեքշաբթի լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունում:

«ՌԴ ՊՆ-ին հատկապես մտահոգում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխելու մուտքային տեղեկատվությունը», - ասել են ՊՆ-ից:


Նախարարությունը հավելել է, որ այս մտահոգության մասին երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին:

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ